Դերասանուհի Էմի Ադամսը կխաղա «Հմայվածը» սիքվելում, հայտնում է The Guardian-ը: Հեքիաթի շարունակությունը ստացել է «Հիասթափվածը» անունը:
Առաջին ֆիլմը դուրս է եկել 2007 թվականին: Այն պատմում է անիմացիոն աշխարհից հերուսուհու մասին, ով ընկել է ժամանակակից Նյու Յորք: Բացի Ադամսից, կինոնկարում նկարահանվել են Պատրիկ Դեմփսին, Ջեյմս Մարսդենը, Սյուզեն Սարանդոնը, Իդինա Մենզելը, Թիմոթի Սփոլը:
Շարունակության նկարահանումները կարող են սկսվել 2017 թվականին: