Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմայիլին հայտարարել է, որ երկրում արտադրված Bavar-373 զենիթահրթիռային համալիրը գերազանցում է իր ռուսական համարժեքը՝ S-300 զենիթահրթիռային համալիրը։
Գեներալի խոսքով՝ Bavar-373 հրթիռի թռիչքի հեռահարությունը 1.5 անգամ գերազանցում է S-300-ին։ Ֆարզադը նոր մանրամասներ չի ներկայացրել։ Հայտնի է, որ S-300 հրթիռի առավելագույն հեռահարությունը կազմում է 300 կիլոմետր, ինչը նշանակում է, որ Bavar-373 զենիթահրթիռային համալիրի հրթիռի հեռահարությունը կազմում է 450 կիլոմետր։
Bavar-373-ը ռադարային համակարգի հետ պաշտոնապես ներկայացվել է ընթացիկ տարվա օգոստոսին, որին ներկա է եղել Իրանի նախագահ Հասան Ռուհանին։