Սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց:
ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում հալեպահայ համայնքին: Զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: