Ֆրանսիական Rafale կործանիչներն առաջին մարտական թռիչքներն են իրականացրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հերթական գործողության շրջանակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նավը 10 օր առաջ դուրս էր եկել Տուլոն նավահանգստից՝ տեղ զբաղեցնելու Միջերկրական ծովի արևելյան մասում։ Նավի վրա տեղակայված են 24 կործանիչներ, ինչը եռակի կմեծացնի Ֆրանսիայի ավիախումբը տարածաշրջանում։ Մինչ այդ Հորդանանի և ԱՄԷ-ի օդակայաններում եղել են 12 ֆրանսիական կործանիչներ, որոնք հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ին։
Սա Միջերկրական ծովում ավիակրի արդեն երրորդ մարտական պարեկությունն է՝ կապված ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների հետ։