Դեյր էզ Զորում ամերիկյան ռազմաօդային ուժերի գրոհի հետևանքով զոհվել է ավելի քան 80 սիրիացի զինվոր: Այս մասին RT հեռուստաալիքին ասել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Դեյր էզ Զորում ամերիկյան ինքնաթիռները ոչնչացրել են ավելի քան 80 զինվորի, երեկ ավերել են երկու կամուրջ »,- ասել է նա:
Շաաբանի խոսքով՝ ԱՄՆ-ը խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը և ագրեսիա է դրսևորում երկրի և սիրիացի ժողովրդի հանդեպ՝ ռազմական գործողություններ իրականացնելով առանց Սիրիայի կառավարության հետ համաձայնեցման: