Բլոգի օրը նշելու գաղափարը ծնվել է 2005-ի օգոստոսի 31-ին, երբ LiveJournal-ի ակտիվ օգտատերերը blog-ում նկատել են 3108 թիվը: Ուստի տոնի ամսաթիվը սահմանվել է օգոստոսի 31-ին (31.08): Այս մասին գրում է Calend-ը:
Բլոգի օրվա նախաձեռնողները կոչ են անում այն նվիրել տարբեր երկրներից և տարբեր հետաքրքրությունների տեր ընկերների հետ ծանոթությանը: Դրա համար առաջարկվում է կարճ գրառումներ գրել 5 տարբեր բլոգների մասին և օգոստոսի 31-ին հրապարակել՝ հղում անելով հեղինակային էջերին:
Երբ առաջին անգամ օգոստոսի 31-ը տոն հայտարարվեց, Google-ի ցուցիչում միանգամից 30 հազար նոր էջ բացվեց: Իսկ 2007 թ. այդ ամսաթվի հետ կապված՝ հիմնադրվել է լավագույն բլոգների Best of Blogs մրցույթը, որին կարող են մասնակցել հրապարակումներ 10 լեզվով՝ անգլերեն, արաբերեն, չինարեն, գերմաներեն, հոլանդերեն, պարսկերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և ռուսերեն: