Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ` Փրիսցիլա Չանի հետ, հայտնում է վատիկանյան News.va գործակալությունը:
«Նրանք քննարկել են, թե ինչպես օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները աղքատության դեմ պայքարի համար և խթանել կենդանի կապի մշակույթը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Հռոմի պապը և Ցուկերբերգը քննարկել են այն միջոցները, որոնք կօգնեն «մի փոքր հույս տալ այն մարդկանց, ովքեր գտնվում են դժար իրավիճակում»: