Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին

Կրակելու, սպանելու միջոցով որևիցե բան չի փոխվելու, պետք է ժողովրդի վստահության կառավարություն ստեղծվի

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ ադեկվատ չեն արձագանքում ստեղծված իրավիճակին. «Որևիցե քայլ, գործողություն չեմ տեսնում, որը կմեղմացներ այս լարվածության աստիճանը և երկիրը կառուցողական հուն կտաներ, հիմնականում կա՛մ բացարձակ անգործության են մատնված՝ նախագահը օլիմպիական խաղերի է մասնակցում, երբ երկիրն այս վիճակում է և մեր շրջապատում ծանրագույն, լուրջ գործընթացներ են տեղի ունենում, կա՛մ կատարվող բոլոր քայլերը դեստրուկտիվ են: Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ նույնիսկ Հանրապետական կուսակցության պաշտոնյաների մեծ մասը հասկանում և խոսում է այն մասին, որ ծանրագույն վիճակ է ստեղծվել երկրում»:

Արտաքին խնդիրներին անդրադառնալով՝ Սոս Գիմիշյանը նշեց. «Սիրիայում լուրջ գործընթացներ են, Թուրքիան ակտիվանում է իր քայլերով, սա բերելու է նրան, որ ահռելի մեծ զանգված է տեղափոխվելու Թուրքիան, որտեղից էլ նրանց մի մասը տեղափոխվելու է Եվրոպա, մյուս մասը Հարավային Կովկաս, որտեղ մենք վտանգավոր, չպաշտպանված սահմաններ ունենք Նախիջևանի կողմից, հայ-վրացական սահմանը նույնպես պաշտպանված չէ»:

«Այս իրավիճակում իշխանության կողմից որևէ քայլ չեմ տեսնում»,- նշեց Ս. Գիմիշյանը: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, և վստահության կառավարություն պետք է ստեղծվի, որում, ըստ Գիմիշյանի, պետք է ներգրավվեն համայն հայության կարող ուժերը, և դա դառնա առաջի քայլերից մեկը, որը կամբողջացնի հայ ժողովրդի ներուժը:

«Ես հստակ գիտեմ,որ սպանելու, կրակելու, ոչնչացնելու միջոցով որևիցե բան չի փոխվելու, լավ, վերացրինք Սերժ Սարգսյանին, վերացրինք իշխանությունը, 2-3 ամիս հետո ընտրություն է լինելու, ընտրական համակարգը գիտենք ինչպիսին է, գիտենք ինչպիսի արտաքին ազդեցություն կա ընտրական համակարգի վրա, ովքեր են որոշում, թե ով պետք է ընտրվի, նրանք կորոշեն՝ Սերժ 2-ին կնստացնեն, և ոչ մի բան չի փոխվի»,- իր կարծիքը հայտնեց Ս. Գիմիշյանը: Նրա խոսքով՝ հասարարական պատվեր կա, որ պետք է ոչնչացնել այս իշխանությունը, անկախ նրանից, թե հետո ինչ կլինի, գուցե դա մի փոքր դաս լինի հաջորդ սերունդների համար:

Մանրամասները՝ տեսանութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում