Ֆրանսիայի մայրաքաղաքի զբոսաշրջային ոլորտի ղեկավարը «արդյունաբերական աղետ» է անվանել մեկ միլիոն այցելուների և 750 միլիոն եվրոյի կորուստը: 2016 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Իլ դե Ֆրանս շրջանում զբոսաշրջային ակտիվությունը նվազել է 6.4%-ով՝ 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ: Այս մասին հայտնում է The Local-ը:
Այցելուների թվի կրճատման պատճառ են դարձել ահաբեկչական գործողությունները, պետական հատվածի աշխատողների մշտական գործադուլները և ջրհեղեղը: Այդ հարցով շրջանի զբոսաշրջային վարչության պետը դիմել է կառավարության օգնությանը: