Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կժամանի Անկարա: Շուլցն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկելու է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները: Շուլցը հաստատելու է Թուրքիայում ժողովրդավարական արժեքներին ԵՄ-ի աջակցությունը:
Ներկա դրությամբ ԵՄ պատվիրակությունը Թուրքիայում քննարկում է վիզային ռեժիմի վերացման հարցը: