ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է Կուբայում Գուանտանամոյի բանտի փակում մինչ այն, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2016թ. հունվարին կլքի իր պաշտոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Դա իմ հույսն ու ակնկալիքն է»,- հայտարարել է Բայդենը Շվեդիայում մամլո ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ Սպիտակ տունը փորձել է բանտը փակել Օբամայի՝ իշխանության գլուխ գալուց ի վեր, բայց բանտի փակման որոշումը դիմադրության է հանդիպել Կոնգրեսում: