France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը, որը ՕՊԵԿ-ում նավթի երրորդ խոշոր արտադրողն է, դեռ որոշում չի ընդունել կազմակերպության շրջանակներում նավթարդյունահանման հնարավոր սահմանափակման վերաբերյալ։
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարարությունում նրա աղբյուրը։ Վերջինս ընդգծել է, որ դեռ բավական շուտ է խոսել այն մասին, թե Իրանը որոշել է սառեցնել նավթարդյունահանման մակարդակը։
Աղբյուրը նաև չի հաստատել այն, որ Իրանը մասնակցելու է սեպտեմբերի 26-28-ին Ալժիրում կայանալիք ՕՊԵԿ-ի անդամ երկրների էներգետիկ ֆորումին, որում քննարկվելու է նավթարդյունահանման սառեցման հարցը։