Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Ի՞նչ փուլում են Սարի թաղի դեպքից տուժած քաղաքացիների և կալանավորվածների գործերը. իրավական գնահատական

«Ի՞նչ փուլում են Սարի թաղի դեպքերից տուժած քաղաքացիների և կալանավորվածների գործերը» թեմայով ասուլիս-քննարկմանը «Սասնա ծռեր» խմբի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության մերժման հիմքերին, նշեց, որ մերժման հիմքում դրվում են այն պատճառաբանությունները, որ իրենց մեղսագրված են ծանր արարքներ, և ազատության մեջ գտնվելով նրանք կարող են խոչընդոտել գործի քննությունը. «Ամեն դեպքում, որոշումները պարտադիր բողոքարկելու եմ Վճռաբեկ դատարանում, մասնավորապես՝ Պավլիկ Մանուկյանի մասով կարող եմ ասել, որ ակնհայտ է, որ նա նախաքննությունը խոչընդոտելու հնարավորություն չունի՝ հաշվի առնելով նրա առողջական ծանր վիճակը»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր այցելել է դատապարտյալների հիվանդանոց, որտեղ ականատես է եղել մտահոգիչ, մարդու իրավունքների խախտման խնդրի: Նրա խոսքով՝ նախկինում Էրեբունի բ/կ-ի կողմից բուժակների 24-ժամյա հերթապահություն էր նշանակվել, սակայն այսօրվանից հերթապահությունը դադարեցվել է:

«Դատապարտյալների հիվանդանոցում 7 հիվանդ կա, որոնք տեղափոխվել էին Էրեբունի ԲԿ-ից, եւ այնտեղ անձինք կան, որոնք պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում: Երկուշաբթի օրվանից նախատեսված են վիրահատություններ, յոթն էլ վիրահատության կարիք ունեն, ընդ որում, պլանային վիրահատություններ պետք է լինեն, շարունակական»,- ասաց փաստաբանը:

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ Սանասարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը դատարանի կողմից բավարարելը քաղաքական որոշում է:

«Որևէ դատավոր օրենքով չի ղեկավարվում, իսկ քրեական գործը դեռ չի կարճվել, իբր նախաքննություն է ընթանում»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ է հանդես գալու, քանի որ որևէ հանցակազմ չի եղել իր պաշտպանյալի գործողություններում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծեց, որ երեք խմբերի նկատմամբ են կիրառվել ապօրինություններ, առաջին խումբը՝ հավաքների մասնակիցներն են, որոնք գտնվում են կալանքի տակ՝ նրանց նկատմամբ քրեկական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման հիմքով, մյուս խումբը քաղաքական գործիչներն են, նույն հիմքով նրանց նկատմամբ է գործ հարուցվել, գիտենք, որ նրանցից երկուսն ազատ են արձակվել,  խափանման միջոցը փոխվել է, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, երրորդ խումբը, որոնց թվում է նաև Կարո Եղնուկյանը, «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվողներն են :

«Եթե դիտարկենք այս հիմնական խմբերի նկատմամբ ոստիկանության և ընդհանուր իրավապահ համակարգի կողմից գործողությունները, ակնհայտ է տրամաբանության բացակայությունը. սելեկտիվ արդադատությունն ակնառու է: Հիմնական  տենդենցը, որն ընդհանուր է, ապօրինի հետապնդումն է»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նա կարևորեց ԵՄ գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան ու պետդեպարմենտի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունները, որոնք  դատապարտում են ոստիկանների գործողությունները «ԵԱՀԿ դեսպանի գնահատականը տարօրինակ էր, որ ոստիկանության գործողությունների վերաբերյալ դրվատանքի խոսքեր հնչեցրեց, բայց դա այլ քննարկման թեմա է: Անձամբ ես գտնում եմ, որ տեղի ունի ակնհայտ քաղաքական հետապնդում՝ բացի Սասնա ծռերից՝ մնացած բոլորի նկատմամբ, այդ գործով անազատության մեջ գտնվող  բոլորի խափանման միջոցը պետք է փոխվի ու դադարեցվի քրեական հետապնդումը»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ պետք է ոստիկանապետի ու իր տեղակալների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարվի, ներառյալ նաև այն ոստիկանների, որոնց ապօրինի գործողություններն ակնհայտ են բոլոր տեսանյութերում: «Սակայն, մենք չենք տեսնում ՀՔԾ-ի կողմից ջանքերը՝ ուղղված ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ»,- ընդգծեց Ա. Սաքունցը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը նկատեց, որ  դատարանի կողմից կայացրած որոշումները քաղաքական են: «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր հուլիսի 17-31-ը ոստիկանության գործողությունների արդյունքում տուժել են, եթե նրանց հարցաքննության վերաբերյալ հրավեր ուղարկեն քննչական կոմիտեի կողմից, դիմեն մեզ կամ այլ իրավաբանների, որպեսզի պահանջենք, որ հարցաքննությունը իրականացվի ՀՔԾ-ի կողմից»,- ասաց Հ. Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում