««Սասնա ծռերի» գործողություններից հետո անտարբերություն է: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հաղթեց հերթական անգամ: Հանցագործը, դավաճանն ու սրիկան հաղթեց ժողովրդին, հաղթեց գաղափարներին ու արժեքներին: Բայց ես հիմա այս իրավիճակը չեմ հանդուրժում: Հերիք չէր, որ հայրս էր բանտում, հիմա էլ նոր քաղբանտարկյալնե՞ր»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Շահեն Հարությունյանը:
Շահեն Հարությունյանն այսօրվանից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում. նրա պահանջն է ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Մանրամասները՝ տեսանյությում: