Tuesday, 21 07 2026
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը

Ազգային-ազատագրական պայքար է, թեկուզ մեռնենք՝ պիտի պայքարենք. Եղիշե Պետրոսյան

Ինչպես հայտնի է, հուլիսի 29-ի դեպքերի կապակցությամբ ձերբակալվեց նաև երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, որի գործը ավելի ուշ կասեցվեց հանցակազմի բացակայության պատճառով:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հուլիսի 29-ի սադրանքը, որը կազմակերպվեց Սարի թաղում, կարող էր կազմակերպվել նաև Խորենացիում, այսինքն՝ կապ չուներ վայրը. «Ոստիկանությունը և նրա թիկունքում թաքնված քաղաքացիական հագուստով խուժանը պատրաստ սպասում էր այդ սադրանքին»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» տղաներին, ապա մեր զրուցակիցը համարում է, որ տղաները ոչ թե հանձնվեցին, այլ պարզապես վայր դրեցին զենքը:

«Ապրիլյան դեպքերից հետո անգամ Հայաստանի իշխանությունները դարձի չեն գալիս, ուստի այս ամենը հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանը:

Լեռնային Ղարաբաղի շրջանները հանձնելու մասին խոսակցությունները, մեր զրուցակցի կարծիքով, բերում են բարոյալքման, ինչի պատճառով էլ առանց կռվի հանձնվեց Կարսը. «Մենք պետք է գործոն լինենք ինքներս մեզ համար, և ոչ մեկին թույլ չտանք մեր փոխարեն վճիռներ կայացնել»:

Եղիշե Պետրոսյանը Հայաստանում այսօրվա ստեղծված օրհասական վիճակը համեմատելով Հայոց ցեղասպանության հետ՝ ասաց, որ այն ժամանակ ևս 1.5 մլն զոհ ունենալու պատճառը եղավ անտարբերությունը. «Սա ազգային խնդիր է, դասալիք չպետք է լինել, իսկ պատերազմը ամեն դեպքում անխուսափելի է: Սա ազգային-ազատագրական պայքար է, ու պիտի պայքարենք՝ թեկուզ մեռնենք»:

Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ «Սասնա ծռերը» իշխանական պրոյեկտ էր կամ դրսի ուժերի կողմից կազմակերպված, Եղիշե Պետրոսյանն ասաց. «Իմ գնահատմամբ՝ սա ոգու ճիչ էր և արդարացված, որովհետև նորմալ իշխանություն ձևավորելու սահմանադրական բոլոր ձևերը ամբողջությամբ սպառվել են: Ես էլ ասում եմ, որ մեր իշխանությունները ռուսական պրոյեկտ են, ինչին ես դեմ եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում