Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

Հուլիսի 31-ից հետո շրջված պահը

Հուլիսյան երկու շաբաթների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքը ուներ երկու զուգահեռ՝ մեկը ՊՊԾ գնդի գրավումն ու դրա շուրջն սկսված ներքին գործընթացն էր՝ հասարակության համար նվազ տեսանելի բանակցություններով, դրա վերաբերյալ իրարամերժ տեղեկություններով, իսկ մյուսը Խորենացի փողոցի շուրջ ծավալված հասարակական գործընթացը՝ տարբեր մասնակիցներով, փոփոխվող հարթակով, նաև հարթակի շուրջ ծավալվող մրցակցությամբ:

Առերևույթ այդ գործընթացները փոխկապակցված էին, իսկ իրականում դրանք փաստացի գտնվում էին տարբեր հարթություններում, ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը: Բայց, այդուհանդերձ, առկա էր այդ երկու զուգահեռը: Հուլիսի 31-ից հետո չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Գործնականում չկա ոչինչ, և հայաստանյան քաղաքական դաշտը ընկղմվել է ամառային «սիեստայի» գիրկը: Մյուս կողմից՝ կասկած չկա, որ դա ևս առերևույթ գործընթաց է, և ստորգետնյա շարժ, անկասկած, կա, որտեղ քաղաքական ուժերի հիմնական խնդիրն, իհարկե, նոր իրավիճակում նոր ձևակերպումների և բանաձևերի հարցի լուծումն է:

Խնդիրն այն է, որ «Սասնա ծռեր» խումբը զենքը վայր է դրել, սակայն վայր չեն դրվել հանրային տրամադրություններն ու ընկալումները: Ավելին՝ շարունակվում է զգայական ծավալուն ալիքը, որտեղ, իհարկե, առավելապես ծաղկում է «ֆոլկլորը», բայց այն շարունակում է գերակա մնալ հանրային այլ նշաձողերի և նախաձեռնությունների հանդեպ: Այս երևույթի արդյունավետությունը քննարկման թեմա է, կամ գուցե նույնիսկ քննարկման հարց էլ չկա՝ «ֆոլկլորային», էմոցիոնալ միջավայրը երբեք չի կարող բերել արդյունավետ քաղաքական ելքերի: Սակայն կա փաստը, և քաղաքական ուժերը պետք է հաշվի նստեն դրա հետ: Իսկ հաշվի նստել դրա հետ նշանակում է՝ կա՛մ նստել ու սպասել, թե երբ կանցնի այդ ալիքը, իսկ այն կարող է և չանցնել, այլ ավելի շուտ ենթակա կլինի որոշակի տրանսֆորմացիայի, որը, սակայն, կրկին նպաստավոր չի լինի քաղաքական ուժերի համար, կա՛մ էլ հասարակությանը առաջադրել առավել նշանակալից և շոշափելի ծրագրեր: Բայց դա բարդագույն խնդիր է «Սասնա ծռերի» զոհաբերության փաստի համեմատ:

Այդպիսով, քաղաքական ուժերի համար իսկապես ձևավորվել է մի փակուղի, որի հեռանկարային մարտահրավեր է նաև «Սասնա ծռերի» դատավարությունը: Մեծ է հավանականությունը, որ իշխանությունն այդ դատավարությունը կփորձի ծրագրավորել այնպես, որ դրա միջոցով կարողանա հոգեբանական ճնշում գործադրել մյուս քաղաքական ուժերի վրա: Դատավարությունը, անկասկած, նոր թափ է հաղորդելու ծռերի շուրջ հասարակական ուշադրության ալիքին, և դա կարող է ստեղծել մի վիճակ, որը քաղաքական ուժերին թույլ չի տա իրենց նախընտրական մտքերով ու գաղափարներով «մոտենալ» հասարակությանը:

Այլ հարց է, թե իրականում որքան արժեքավոր և ծանրակշիռ կլինեն դրանք, բայց կասկածից վեր է, որ չափազանց բարդ կլինի «Սասնա ծռերի» գործի շուրջ դատական գործընթացի պայմաններում փորձել հասարակությանը ներկայանալ նախընտրական որևէ օրակարգով: Իսկ դա նշանակում է, որ առավելագույնը ձևավորվելու է ներհասարակական նոր բաժանարար գիծ:

Ո՞ւմ է դա ձեռնտու հարցը այստեղ լիովին ավելորդ է: Մինչև հուլիսի 31-ը՝ 17-ին տեղի ունեցածը իրենց համար հարմար պահ էին համարում քաղաքական այն ուժերը, որոնք փորձում էին հանդես գալ ընդդիմադիր կոշտ դիրքերից: Հուլիսի 31-ից հետո, սակայն, պահը շրջվում է այդ ուժերի դեմ, ընդ որում՝ զգալիորեն ավելի օբյեկտիվ պատճառներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում