TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ ռազմաօդային ուժերը դիմել են ռազմական արդյունաբերությանը նոր ցամաքային բալիստիկ, ինչպես նաև օդային թևավոր միջմայրցամաքային հրթիռների նախագծերի պատրաստման առաջարկով: Պենտագոնում ցանկանում են ունենալ «Դիմակայության հեռահար զենք»:
Ուրբաթ օրը զինվորականները ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատողներին խնդրել են նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծելու առաջարկ ներկայացնել` հայտարարելով, որ առաջին պայմանագրերը պլանավորվում է կնքել արդեն ամռանը: Սպասվում է, որ նոր սարքերը կփոխարինեն ներկա Minuteman 3 հրթիռներին 2027 թվականից սկսած: Այժմ ԱՄՆ զինանոցում դրանց թիվը 450 հատ է: Այդ արդիականացումը կարող է արժենալ 62.3 միլիարդ դոլար: Այդ պայմանագրերի արժեքը չի ճշտվում: