Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանը երեկ տարավ մարտավարական և ռազմավարական հաղթանակ

«Սա մի շարժում է, որում շատ դժվար է որոշել, թե ովքեր են, ի վերջո, ղեկավարում պրոցեսը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հանրահավաքների ղեկավարներին չհաջողվեց կանխել երեկվա բռնի գործողությունները, որը նախօրեին հաջողվել էր իրեն։

«Շատերը այսօր հարցնում են, թե ես ինչու այնտեղ չէի, ինչու նորից փորձ չարեցի կանխել երեկվա դեպքերը։ Ես ի՞նչ պետք է անեի՝ ժողովրդին տանեի գրոհի՞ ոստիկանական շարքերի դեմ։ Մենք արդեն նախադեպ ունենք, թե ինչպես են որակվում գործողությունները, որով փորձ է արվում կանխել բռնությունը։ Մարդիկ ուղիղ ասում են, որ դու այդ գործողությամբ կանխեցիր իշխանափոխությունը։ Ես, իհարկե, դրա հետ համաձայն չեմ, բայց եթե «Սասնա ծռերի» գնահատականը սա է, ապա ես չեմ կարող գնալ և «Սասնա ծռեր» վանկարկող մարդկանց ասել՝ մի գնացեք այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը չի էլ կարող ժողովրդին տանել գրոհի, քանի որ իր և իր կուսակցության դիրքորոշումն այն է, որ ցանկացած բռնություն անընդունելի է։

Փաշինյանը նշեց, որ իր համար կարևոր է գործողությունների քաղաքական լեգիտիմությունը։ «Մենք համոզվել և համոզված ենք, որ քաղաքական փոփոխությունների միակ ճանապարհը ոչ բռնի գործողություններն են։ Բայց երեկ Սերժ Սարգսյանը տարավ մի շատ կարևոր քաղաքական և ռազմավարական հաղթանակ։ Նա խորացրեց այն ատելությունը, անջրպետը, որն առկա է հասարակության և ոստիկանության միջև։ Նրա համար սա իշխանության պահպանման կարևորագույն պայմանն է։ Իսկ մեր գործողությունների առանցքում ընկած է այն գաղափարը, որ այդ անջրպետը պետք է վերացվի, որպեսզի երբ պատրաստ լինի Սերժ Սարգսյանի հեռացման պահը, ժողովուրդը ոտքի կանգնի, չլինի մի ոստիկան, որ դուրս գա ժողովրդի դեմ»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանն անտրամաբանական է համարում Սարի թաղ գնալու երեկվա որոշումը։ Նրա խոսքով՝ հարթակից բազմիցս հնչեցվել է, որ իրենք գնում են միանալու «Սասնա ծռերին», բայց երբեք չէր կարելի պատկերացնել, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով ճեղքել ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը և միանալ տղաներին։ Պարզից էլ պարզ էր, որ բախում էր լինելու։

«Հիմա թող մեկը բացատրի, թե ոնց է հնարավոր ճեղքել «Ալֆա» ջոկատը։ Ցավոք սրտի, վերջին օրերին շատ հաճախ արձանագրվում է, որ հարթակից հնչեցվող ելույթների հեղինակները պատկերացնում են իրենց ասածների քաղաքական հետևանքները։ Եվ դրանով ամեն անգամ ես կանգնում եմ ծանր դրության մեջ՝ մնա՞լ, թե՞ գնալ»,- հավելեց Փաշինյանը։

Պատգամավորի խոսքով՝ հարց է, թե արդյո՞ք այսօր ժողովուրդն այն էմոցիոնալ վիճակում է, որ հնարավորություն է տալիս առաջնորդներին գնալու կոնկրետ գործողությունների։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում