ԱՄՆ Մինեսոտա նահանգում դատարանը մերժել է Փրինսի ժառանգության նկատմամբ հավակնություն ունեցող 29 մարդկանց պահանջները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատավորը պահանջել է գենետիկ թեստ անցկացնել 6 մարդու, ովքեր պնդում են, թե երգչի ազգականներն են: Նրանց թվում են խորթ եղբայրներ և քույրեր, ինչպես նաև զարմուհիներ:
Երգիչ Փրինսը մահացել է այս տարվա ապրիլի 21-ին, 57 տարեկանում: Նա թողել է 300 մլն դոլարի կարողություն: