Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից հեռացվեց 213 օդաչու (որոնցից 150-ը՝ մարտական օդաչու), տվյալ ոլորտում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ:
Հաղորդվում է, որ F-16 և F-4 տիպի ինքնաթիռները շահագործելու հարցում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մեկ ինքնաթիռին բաժին է ընկնում մեկ օդաչու:
Փորձագետների համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ առկա ինքնաթիռները շահագործելու համար պահանջվում է առնվազն 675 օդաչու:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ առկա է տարբեր տիպի 450 ինքնաթիռ, որոնցից 300-ը F-16 և F-4 տիպի են: Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերից հեռացվել է 30 գեներալ: