Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հաստատել է Ռուանա արվարձանի եկեղեցում հարձակում գործածներից մեկի անձը, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով` անաբեկչի անձը պաշտոնապես հաստատվել է մատնահետքերի համեմատումից հետո: Մոլենսն ասել է, որ հարձակվողներից մեկը եղել է 19-ամյա Ադել Կարմիշը:
Դատախազը պարզել է, որ Կարմիշը ֆրանսիական հատուկ ծառայություններին հայտնի է եղել, քանի որ նա երկու անգամ փորձել է թափանցել Սիրիա:
Երկրորդ անհաջող փորձից հետո Կարմիշն ազատ է արձակվել, սակայն նրան հագցրել են էլեկտրոնային ապարանջան և արգելել են դուրս գալ տնից մի քանի ժամից ավելի ժամանակով:
Ներկա պահին շարունակվում է երկրորդ ահաբեկչի փնտրման գործընթացը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչության ժամանակ հարձակվողներից մեկը հագած է եղել էլեկտրոնային ապարանջան: Արդյունքում ստացված տվյալներն ասում են այն մասին, որ դա եղել է հենց Կարմիշը: