«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է «Միայնակ գայլ» անունով, այսօր ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում նշեց. «Ազգի նվիրյալ տղաներին սպանել են, կեղտերին հավաքել են իրանց կողքը… »:
«Ես միայնակ գայլ չեմ, գելը էն կեղտերն են, որ ուտում են: Մենք գայլերի ոհմակ ենք»:
Լրագրողի հարցին՝ իսկապե՞ս այնքան զենք կա գնդի տարածքում, ինչքան նշվում է, Արայիկ Խուդոյանը պատասխանեց. «Այո՛, շատ զենք կա, սաղին զինելու ենք, որ հատ-հատ էդ կեղտերին պրծցնենք: Եթե իրանք չեն ուզում մարդկային ձևով… Մենք խոսում ենք մարդավարի, եթե դուք չեք ուզում, խնդիր չկա, ձեր լեզվով մենք ձեզ հետ կխոսանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: