TASS-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ակնկալում է օգոստոսի կեսերին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Համապատասխան հայտարարություն նա արել է շաբաթ օրը France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ներկա պահին Թուրքիայի արտգործնախարարության աշխատակիցները այդ թեմայով բանակցություններ են վարում ռուս գործընկերների հետ: Իհարկե, Թուրքիայի վերջին իրադարձությունները, ըստ երևույթին, որոշ չափով կազդեն հանդիպման ժամկետի վրա: Սակայն համարում եմ, որ եթե ոչ մի անկանխատեսելի բան տեղի չունենա, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի կեսերին»,- ասել է Էրդողանը: