«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նիստը նախորդ օրն ունեցել է պրեամբուլա, որից հետո նոր անդրադարձ է եղել բուն խնդրին: Մոտ 20 րոպե խոսել են ՏԻՄ ընտրությունների մասին: Ի դեպ, ՀՀԿ ծերակույտը տեսել-զգացել է, որ ընտրություններին որևէ կերպ չի մասնակցում ընտրությունների մեծ գիտակ Հովիկ Արգամիչը, դրանք այլևս կոորդինացնում են ՀՀԿ այլ «պատասխանատուներ»:
Անդրադառնալով օրվա գլխավոր խնդրին, Սերժ Սարգսյանն ասել է` քանի դեռ գեթ մեկ տոկոս հնարավորություն կա առանց կորուստների, բանակցությունների միջոցով հարցը լուծել, համբերելու ենք: Տեղեկացրել է, որ բանակցային բոլոր «ձևաչափերը» կիրառում են, այդ թվում՝ և ղարաբաղյան հոգևոր և քաղաքական դեմքերին են ներառել. «Սակայն հասկանալի է, որ գործընթացն անվերջ ձգվել չի կարող»:
Ծերերը հարցրել են. կա՞ գեոքաղաքական «հետք»: Սերժ Սարգսյանը կատեգորիկ ժխտել է:
Խոսվել է նաև Փարիզում Ալիևի հետ հանդիպման մասին։ Հարցրել են՝ հնարավո՞ր է հետաձգվի, Սերժ Սարգսյանն ասել է` չեմ կարծում: Թեև արդեն լուրեր են շրջում, որ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը կայանալու է Պուտինի հովանու ներքո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում