Հինգերորդ օրն է, որ շարունակում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից զավթված մնալ Երևանի Էրեբունի վարչական շրջանում ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը: Ոմանք ՊՊԾ գնդի գրավման գործողության նախաձեռնողներին ապստամբներ են անվանում, ոմանք ահաբեկիչներ:
«Ավելի շուտ իրավիճակի ապակայունացման միտում եմ տեսնում այս խմբի կողմից, նրանց առաջ քաշած պահանջները այնքան էլ տրամաբանական չեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Սա ահաբեկչական գործողության միջոցով երկրում քաղաքական իշխանության փոփոխության նոր ձև է, որը բացարձակ դուրս է սահմանադրությամբ գծված շրջանակներից»,- նշեց քաղաքագետը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոփոխությունների հասնել. «Մի կողմից այսպիսի գործողությունը կարելի է գնահատել որպես հուսահատ քայլ, բայց մյուս կողմից ինչքան էլ քայլը լինի հուսահատ, այնուամենայնիվ, եթե քաղաքականության մեջ ես մտնում, պետք է գոնե 3-4 քայլ հաշվարկած լինես»:
Մանրամասները՝ տեսանյութում: