Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Brent տեսակի նավթի գինն օրը սկսել է մեկ բարելի դիմաց 50 դոլարից պակաս մակարդակով: Այս մասին են վկայել լոնդոնյան ICE Futures Europe բորսայի տվյալները:
Ներկա դրությամբ Brent-ի օգոստոսյան նավթային ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 49.73-49.96 դոլար, իսկ վերջին գործարքի գինը կազմել է մեկ բարելի դիմաց 49.88 դոլար, ինչը 0.9 տոկոսով ցածր է նախորդ օրվա պաշտոնական գնից: