Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՄԻԺԻ հիմնադիր, քաղաքագետ Արմինե Առաքելյանին դաժան ծեծի են ենթարկել հոգեբուժարանում

 

Մայիսի 17-ին լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Հանրապետության հրապարակում շատրվանների ավազանի մեջ մտած կնոջ մասին, որին ոստիկանները տևական ժամանակ համոզում էին դուրս գալ այդտեղից: Նրան ավազանից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, հոգեբան:

Տևական բանակցություններից, կնոջը համոզելուց հետո փրկարարներն ու ոստիկանները նրան ուժով հանեցին շատրվանի տարածքից ու շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հոգեբանական կենտրոն: Ավելի ուշ միայն պարզվեց, որ կինը քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանն էր: Դեպքից կես ամիս անց տիկին Առաքելյանը երեկ «Ժամանակին» պատմեց դեպքի օրը տեղի ունեցածն ու դրան հաջորդած զարգացումները:

«Այդ օրը ես որոշել էի քայլել Հանրապետության հրապարակում, որը սիմվոլիկ է ինձ համար: Այնպես չէր, որ միամիտ դա եղավ: Ինձ պարզապես հետաքրքիր էր, թե ինչ ռեակցիա կլինի իմ արարքին համակարգի՝ ոստիկանության, ուժային կառույցների կողմից: Իմ արածում ոչ մի տարօրինակ բան չկար, քանի որ նույն Վարդավառի օրը մարդիկ մտնում են շատրվանների մեջ ու ջրում իրար: Շատ պարզ, ազատ մարդու արարք է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց տիկին Առաքելյանը:

Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչու ոստիկանները միանգամից եկան ու առանց իրեն բացատրելու, թե ինքն ինչ կարգ է խախտել, ձեռքերը ոլորեցին ու ձեռնաշղթաներ հագցրին: «Հետաքրքիրը դա է, թե ինչու են ոստիկանները մարդուն առանց բացատրելու՝ ինչ խախտում է արել, նրա հետ վարվում հանցագործի պես: Ես կրկնում եմ, որ ոչ մի օրենք չեմ խախտել: Ես պարզապես եկել էի, ավազանի մեջ լողացել ու նստել չորանում էի: Ինչումն էր խնդիրը»,- զարմանում է Առաքելյանը՝ հավելելով, որ հենց այստեղ է ծագում խնդիրը. անկախ ազատ մարդ և մի ամբողջ իշխող համակարգ՝ բռնություններով և անօրինականություններով պարուրված:

Մեր զրուցակցի խոսքով՝ իր արարքը մի օրինակ էր, որով ի ցույց դրվեց մեր հասարակության հանրային ընկալումը, հասարակություն, որը շատրվանի մեջ նստած կնոջը գիժ է անվանում՝ առանց հասկանալու պատճառները: «Գիտեք, քաղաքականությունն արվեստ է, և մենք բոլորս այդ դաշտում քայլեր ենք անում: Կան մարդիկ, որ իրենց ոչխարի պես են պահում և հարմարվում են ամն ինչին, հանրային ընկալմանը, քաղաքական պրոցեսներին, և կան ուրիշ տեսակ մարդիկ, ովքեր ավելի ըմբոստ են, չեն համակարպվում ամեն ինչին, ունեն իրենց ընկալումները տիեզերքի, բնության, մարդկության նկատմամբ: Ես դրանցից եմ»,- ասաց տիկին Առաքելյանը՝ շարունակելով պատմել, թե ինչ է իր հետ կատարվել հաջորդիվ:

Հանրապետության հրապարակից շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեբանական կենտրոն, որը, տիկին Առաքելյանի խոսքով, ավելի շատ հոգեբուժարան է հիշեցրել: Մեր զրուցակցի խոսքով՝ այդ ողջ ընթացքում իր հետ եղած մարդիկ հեռախոսով կարգադրություններ էին ստանում, հրահանգներ էին ստանում ինչ-որ անձանցից և ըստ այդմ գործում:

«Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականությունը, ես իրենց գործողությունները, թե մինչև ուր, ինչքան հեռու կարող են գնալ իրենք: Հետո իրենք սկսեցին ինձ գետնով քարշ տալ, տարան, շատ ամուր կապեցին անկողնուն, այնքան ուժեղ, որ արյունս կանգնել էր: Կապեցին ու սկսեցին խփել, ծեծել, այնպես որ՝ մարմնիս տարբեր մասերում հարվածներ ստացա: Այնտեղ, իմ կարծիքով, փորձում էին իմ հոգեբանական վիճակը, դիմադրողականությունը»,- պատմեց տիկին Առաքելյանը՝ հավելելով, որ այդ հոգեբանական կենտրոնում իրեն չեն գրանցել, որևէ փաստաթուղթ չեն պահանջել, թեև իր պայուսակն իր հետ էր: Ամեն ինչ ավարտվել է մինչև որ ՄԻԺԻ երիտասարդները եկել են իր հետևից, ու իրենք հեռացել են այդ կենտրոնից:

Տիկին Առաքելյանը չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին իրեն խոշտանգելու փաստի առիթով: Նրա խոսքով՝ անցած տարի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի իշխանությունները մարդկանց, հատկապես իր նմաններին մղել են գործելու ոչ իրավական դաշտում: «Ինձ համար այս համակարգի հետ իրավական առումով խնդիրները փակված են: Այս երկիրը ոստիկանական երկիր է, ինչ իրավունքի մասին խոսք կարող է լինել: Յուրաքանչյուր ազատ մարդ, ով ընկալում է իր ազատությունն ու իրավունքները, որևէ ձևով սահմանափակման չի ենթարկվում: Ինձ համար այս համակարգը փլված է: Խնդիրն այն է, թե ինչպես է այն փոխարինվելու, ինչպես ենք այս խարխլված վիճակում կառուցում նոր համակարգը»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ առաջնահերթ պետք է ազատվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, առողջացնել արդարադատության «փչացած» համակարգը: «Այս երկու հարցն առաջնահերթ են, որոնք կարևոր են պետականաշինության այս երկրորդ փուլում: Եվ Սերժ Սարգսյանը պարտավոր է այս երկու հարցը լուծել վստահության մեխանիզմներ ստեղծելու համար»,-ասաց Առաքելյանը՝ պնդելով, որ հակառակ պարագայում Սերժ Սարգսյանն էլ պետք է հեռանա, բայց մինչ այդ մնացած երկու նախագահների հետ պետք է  կանգնի պատասխանատվության առաջ՝ իրենց արարքների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում