Thursday, 16 05 2024
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան

Արծվիկ Մինասյանը բացեց շլյուզները. այսօր շաքարն է, վաղը կլինի բանանն ու բենզինը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Վերջին երկու տարիներին բախվել եմ բազմաթիվ քննադատության, որ կառավարությունը չի պայքարում մենաշնորհի դեմ: Թերությունն ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին ամենասեղմ ժամկետում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհը»։

Վարչապետի այս ելույթն ընդամենը երկու շաբաթվա վաղեմության է։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականը վերջնաժամկետից շուտ ավարտեց։ Մենաշնորհ համարվող ոլորտների թոփը նա անձամբ է թվարկում։

Այսօր արդեն Ազգային ժողովում դաշնակցական նախարարը չհապաղեց առաջարկել խնդրի լուծման իր բանաձևը. մենաշնորհի դեմ պայքարն իրականացնել մենաշնորհին օրենքի ուժ տալով։ Նախարարն առաջարկում է ոչ ավել-ոչ պակաս՝ շաքարավազի ներմուծան մենաշնորհին օրենքի ուժ տալ։

Շաքարավազի մենաշնորհն օրինականացնելու մասին Արծվիկ Մինասյանի առաջարկի նպատակը հասկանալու համար «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեծ ջանք գործադրեց։ Գտնված միակ բացատրությունն այս էր՝ այդպես թե՛ գառները ողջ կմնան, թե՛ գայլերը կուշտ կլինեն։

Շաքարավազի ներմուծման մենաշնորհի օրինականացումը եթե անգամ մի կողմից՝ սոցիալական հարց է լուծում, մյուս կողմից, սակայն, առաջացնում է տնտեսական անհավասար մրցակցության խնդիր։ Վարուժան Հոկտանյանի տրամաբանության մտքի թելը ցանկացած հաշվարկով է կտրվում։

Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանն էլ օրենքն է մատնանշում, որը Հայաստանում կարգավորում է մենաշնորհային դաշտը։ Հղումը Սահմանադրության 56-րդ հոդվածն է. մրցակցության սահմանափակումը կարող է ստեղծվել օրենքով միայն հանրային շահերի պաշտպանության գերակայության դեպքում։

Շաքարավազ ներկրողին մենաշնորհ տրամադրելու հանրային շահի նպատակահարմարությունը պետք է որոշվի հանրային քննարկմամբ, հակառակ դեպքում խախտվում է ՀՀ քաղաքացու իրավունքը։

Մասնագետը շեշտում է՝ մենաշնորհի դեմ պայքարը պետք է իրականացնել ոչ թե փաստաթղթերով, այլ գործով։ Իրավաբանն առաջարկում է առաջին քայլով ոչ թե մենաշնորհն օրինականացնել, այլ քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատել։

Մենաշնորհի դեմն առնելու համար մենաշնորհն օրինականացնելու առաջարկը քաղաքական կամքի բացակայության հերթական վկայությունն է։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նույնպես Հայաստանը Շվեյցարիայի հետ է համեմատում։ Իրավիճակից դուրս գալու համար պետք է փնտրել այլընտրանքային ելքեր: Սա է մասնագետների առաջարկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում