Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Կուլպ քաղաքում հարձակում է կատարվել ժանդարմերիայի վրա, որի հետևանքով 5 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ PKK-ի անդամները պայթուցիկով լի մեքենայով փորձել են մոտենալ ժանդարմերիայի բաժանմունքին, ինչի պատճառով կանգնեցվել են։ Նրանց կողմից իրավապահների ուղղությամբ բացված կրակից հետո փոխհրաձգություն է սկսվել։
Ոչ տևական փոխհրաձգությունից հետո ահաբեկիչները թաքնվել են և պայթեցրել մեքենան, որը թողել էին դեպքի վայրում։ Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել։
Նահանգում սկսվել է գործողություն՝ ուղղված հարձակումն իրականացնողների ձերբակալմանը։