Զինված ավազակը մտել է Մերիլենդում տեսախաղերի խանութ, սակայն վաճառողներից և գնորդներից ոչ ոք չի խոչընդոտել չարագործին։ Վճռականություն է դրսևորել միայն 7-ամյա տղան, ով խիզախորեն հարձակվել է հանցագործի վրա։
Երեխան մի քանի անգամ ողջ ուժով փափուկ խաղալիքով հարվածել է գողի որովայնին։ Չարագործը տղային ոչ մի վնաս չի հասցրել։ Աշխատակիցներից նույնպես ոչ ոք չի տուժել։ Հանցագործները նրանց դեմքով դեպի պատն են կանգնեցրել, որից հետո վերցրել են դրամարկղի գումարն ու հեռացել։