Պետության առաջին դեմքերի անվտանգության համար պատասխանատու ԱՄՆ Գաղտնի ծառայության ավելի քան 40 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնին, որի ենթակայության տակ է տվյալ գերատեսչությունը:
Նախարարի խոսքով՝ ստուգվել է Գաղտնի ծառայության 57 աշխատակից, այդ թվում՝ 11 բարձրաստիճան: Associated Press-ի տեղեկացմամբ՝ այն դարձել է միջազգային հետաքննության մաս, որն առնչվում է ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարական բարեփոխման հարցերով կոմիտեն ղեկավարող՝ Յուտա նահանգից կոնգրեսական Ջեյսոն Չաֆիթցի մասին տվյալների՝ ԶԼՄ-ներ արտահոսքին:
Ջոնսոնը նշել է, որ տույժի է ենթարկվել Գաղտնի ծառայության 41 աշխատակից: Նրանցից մեկին գրավոր նկատողություն է հայտարարվել, մյուսները 45 օրով աշխատանքից հեռացվել են առանց աշխատավարձի վճարման: