ԱՄՆ-ը հաստատել է, որ քրդական և արաբական ուժերը արդեն սկսել են հարձակումը Սիրիայի Ռաքքա քաղաքի մոտ: Քրդական աշխարհազորայինները արդեն ներկայացրել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ մարտերի առաջին կադրերը, հայտնում է Lenta.ru-ն:
Աշխարհազորի մարտիկները կրակում են զինյալների դիրքերին, ինչպես նաև մի քանի իսլամիստների գերի են վերցրել: ԴԱԻՇ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքայի վրա հարձակումը սկսվել է մայիսի 24-ին ԱՄՆ և կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ: