Tuesday, 14 05 2024
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

«Եթե մի քանի ամիս հետո ֆորս-մաժորային իրավիճակներ լինեն, ամեն ինչ էլ կանենք». Ստեփան Մարգարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանը:

– Առաջիկայում «Համախմբում» կուսակցության համագումարն է նախատեսվում: Մինչ այդ հայտարարել էիք, որ մասնագետներ եք հրավիրելու՝ ծրագիր գրելու համար, ի՞նչ փուլում են աշխատանքները:

– Մենք չենք հայտարարել, որ ծրագիր գրելու համար մասնագետներ ենք հրավիրելու: Մենք կազմակերպում ենք մասնագիտական քննարկումների շարք, որը կոչվում է 2017-2022 իրատեսական ծրագրեր: Այդ քննարկումներին կմասնակցեն նաև այլ՝ հրավիրված մասնակիցներ: Վաղը տրվում է մեկնարկը. առաջին քննարկումն է, կազմակերպվում է ներքաղաքական թեմայով քննարկում:

– Բացի այն խումբը, որի մասին մենք տեղյակ ենք, կա՞ն այլ հայտնի դեմքեր, որոնք մասնակցելու են:

– Այդ քննարկումները քաղաքական չեն, մասնագիտական քննարկումներ են, որոնք ներառում են տարբեր ոլորտներ, վաղը ներքաղաքական թեմայով, հաջորդը երևի կլինի արտաքին քաղաքական մարտահրավերների թեմայով, այսինքն՝ դիվանագիտական աշխատանքների գծով, և կլինեն համապատասխան մասնագետներ, և այսպես շարունակ՝ տնտեսական թեմայով և այլն. ոլորտային քննարկումներ են լինելու, որոշ ոլորտների շուրջ քննարկումները կլինեն մի քանի փուլով:

– Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության նախորդ նիստին Հովիկ Աբրահամյանի լայնածավալ հայտարարությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նաև հանձնարարականը՝ գտնել տնտեսությունը մենաշնորհողներին: Ներքաղաքական խնդիրները քննարկելիս ներառելո՞ւ եք կարևորագույն տնտեսական խնդիրները, և ի՞նչ եք կարծում, Հովիկ Աբրահամյանը, այսօրվա իշխանությունը քաղաքական կամք կունենա՞ իսկապես ինքն իր դեմ պայքարելու:

– Ես շատ լավ եմ վերաբերվում նման մտադրություններին, այսինքն՝ այն ծրագրերը որոնց մասին հայտարարվեց, միանշանակ դրանք նորմալ բան են. ի՞նչ կլինի՝ դա այլ խնդիր է: Կամք կունենա իշխանությունը, չի ունենա՝ դժվարանում եմ ասել: Եթե ինձնից կախված բան կա այստեղ, ասենք՝ հուշել, ասել, ես պատրաստ եմ նաև ասել այն խնդիրները, այն մարտահրավերները, որոնք մտնում են այդ ոլորտի մեջ, բայց ինչ կանի իշխանությունը՝ դժվարանում եմ ասել: Ես դրական եմ վերաբերվում, դա լավ բան է, հայտարարությունը, համենայնդեպս, դրական է, ծրագիրը դրական է:

Ինչ վերաբերում է մեր սեմինարներին, բնականաբար տնտեսական ոլորտի վերաբերյալ սեմինարներ կլինեն, բայց կխոսվի այն մասին, ինչը լավ է, այսինքն՝ մենք չենք անի սեմինար՝ գտնելու, թե մենաշնորհն ումն է, թեև իշխանությունները գիտեն, գուցեև տեղը գիտեն, դրա ստացման ձևը գիտեն, բայց մի բան հստակ է. երկրի առաջընթացի մասին խոսել առանց մենաշնորհների վերացման՝ առնվազն միամտություն է: Այսինքն՝ առաջին պայմանը, ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմանը մենաշնորհների վերացումն է, սա ակնհայտ է, և այդ մասին հայտարարվում է. կլինի, կասենք՝ շատ լավ է, չի լինի… ես չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի: Ես ասում եմ, որ ծրագիրը լավն է:

– Հնարավո՞ր է որ իրականացվեն այդ ծրագրերը՝ դատելով իշխանությունների վարած քաղաքականությունից:

– Գուշակությունն իմ ոլորտը չէ, ես չեմ ուզում խոսել մի նախաձեռնության մասին, որը նոր է սկսվել, ընթացքում կխոսեմ, որ եթե իրականացնող եք, ապա ինչո՞ւ է այսպես գնում և ոչ այնպես. դա լրիվ այլ հարց է:

– Համագումարից հետո հնարավո՞ր է համակարգային փոփոխություններ պահանջեք՝ ընդհուպ իշխանափոխություն:

– Ընդամենը 10-11 ամսից ընտրություններ են, խոսենք իրատեսորեն, մենք գնում ենք մեր պատկերացումները հանրությանը ներկայացնելու ճանապարհով, և ոչ միայն հանրությանը, այլ դա նաև ուղղված է իշխանություններին: Մենք գտնում ենք՝ ինչ պետք է անել, ներկայացնելու ենք ծրագիր, որն իսկապես ուղղված է լինելու բոլոր ոլորտներին, բոլոր մարտահրավերներին, անշուշտ, լուծման ուղղությունները նշելով՝ մենք ասելու ենք, որ պատրաստ ենք դա անել, և ակնհայտ կլինի, որ դրանք իսկապես լուծելու դեպքում շատ-շատ հարցեր, երկրի առաջ կանգնած շատ մարտահրավերներ կվերանան, և կգնան ճիշտ ուղիով: Եթե երկրում լինեն ֆորսմաժորային վիճակներ, իհարկե ամեն ինչ էլ կանենք, բայց եթե խաղաղ է, մենք գնում ենք մեր ասելիքն անելու, մեր ասելիքն ասելու ճանապարհով:

– Երկրորդ նախագահն օրերս այցելել էր ԼՂՀ, որևէ հաղորդագրություն որևէ լուսանկար մենք չտեսանք այդ այցելության վերաբերյալ, կարծեք թե ակնհայտ է դառնում Ռոբերտ Քոչարյանի, գոնե այս փուլում իշխանության հետ չհամագործակցելը: Հնարավո՞ր է, որ, այնուամենայիվ, նրա ձեզ միանալու հանագամանքը տեսնենք համագումարի ընթացքում և դրանից հետո:

– Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կուսակցական կդառնա՝ լինենք մենք, թե այլ կուսակցություն. դա պատկերացումներից վեր է անշուշտ: Նա երկրորդ նախագահ է եղել, 10 տարի ղեկավարել է Հայաստանը, մինչ այդ որպես վարչապետ է ղեկավարել, բավականին մեծ ավանդ ունի Հայաստանի կառավարման գործում. համագործակցություն նրա հետ՝ սա մի քիչ այլ հարց է, չկա հայտարարված առայժմ որևէ բան, նա չի հայտարարել քաղաքականություն մտնելու մասին, բայց եթե հայտարարի, անշուշտ, կքննարկենք համագործակցությունը, ես դեմ չեմ դրան, բայց այն պատկերացումները, որոնք կան մամուլում այս մասին, դրանք մի քիչ մակերեսային են, անկեղծ ասած: Բոլորը պատկերացնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է գա, դառնա կուսակցության անդամ կամ ղեկավարի կուսակցությունը:

– Կարող է և ֆինանսավորել, պարոն Մարգարյան:

– Ես չեմ կարծում. եթե մենք գնալու ենք կուսակցությունները ֆինանսավորելու այն ճանապարհով, ինչ մինչև հիմա եղել է, անիմաստ է մեր դերը: Մենք չենք գնալու փողով ինչ-որ բան անելու: Անկեղծ ասած, Հայաստանում շատ բան է փոխվել, և փողով անել մի բան, որի համար հատուկ ֆինանսավորում պահանջվի, դա, կարծում եմ, չի լինելու. անշուշտ, ֆինանսավորում պետք է լինի, բայց այն չափով, որքան որ պետք է լինելու, ես վստահ եմ, որ մենք կունենանք:

– Պարոն Մարգարյան, այս իշխանությունները մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախին բանակցային գործընթացից դուրս դնելու համար:

– Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ այդ հարցին, որովհետև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արդեն այդ մասին պատասխանել է շատ ավելի բովանդակալից, քան ես հիմա կարող եմ անել: Շատ-շատ բաներում եմ մեղադրում, և շատ դեպքերում կողքից նայողը կարող է հասկանալ, թե իշխանությունը այսօր նա է, ոչ թե ուրիշները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում