Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ երկիրը պետք է շեշտը դնի ոչ թե իր զինված ուժերի թվաքանակի, այլ արհեստավարժ զինվորականների և ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտներին համապատասխանության վրա, հայտնում է RIA Novosti-ն:
«2030» հեռուստահաղորդման եթերում նա այդպես է բացատրել պարտադիր զինվորական ծառայության չեղյալ հայտարարման մասին իր որոշումը, որն ուժի մեջ կմտնի ենթադրաբար 2017 թվականի սկզբից:
«Վրաստանի հաջողությունը քանակի մեջ չէ, Վրաստանի հաջողության գաղտնիքը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան փոքր, բայց արհեստավարժ բանակի մեջ է։ Դա է վրացական բանակի հաջողության բանալին, այլ ոչ թե այն, թե որքան կլինեն ստիպողաբար բանակ բերված երիտասարդները»,- հայտարարել է Խիդաշելին: Նա կրկին ընդգծել է, որ պայմանագրային ծառայությունը չի առաջացնի բյուջետային ծախսերի աճ:








































