ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի նավահանգստից մոտ 50 տարվա մեջ առաջին զբոսանավը ժամանել է Կուբայի մայրաքաղաքի նավահանգիստ, հայտնում է RIA Novosti-ն: Adonia զբոսանավը 700 ուղևորներով նավարկության է դուրս եկել կիրակի օրը, և Կուբա է հասել 17 ժամ անց:
Սպասվում է, որ դրանով սկիզբ կդրվի Ֆլորիդայի նեղուցով Ազատության կղզի զբոսանավերի երթևեկությանը, որը կկազմի տարեկան մի քանի հազար երթ: