Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀԿ-ի հաղթանակի ազդակը Սերժ Սարգսյանի նկատմամբ

ՀՀԿ գործկոմի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հայտարարել է Հայաստանի երեք պայմանների մասին՝ Ղարաբաղի հարցում բանակցային սեղան վերադառնալու համար: Այսօր հանրության տարբեր շրջանակները, մամուլն ու փորձագիտական խմբերը քննարկում են Հայաստանի երեք պայմանները, որոնք են՝ հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմի հաստատում, երաշխիք, որ Ադրբեջանը չի հարձակվի Արցախի վրա, և Ադրբեջանի քայլերին հասցեական հայտարարություններ:

Հայաստանի այդ պայմանները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որակում է Հայաստանի պաշտոնական քաղաքականության փոփոխություն, թեև քաղաքականության փոփոխությունը ենթադրում է շատ ավելի լուրջ ու խորքային բովանդակային դրսևորումներ՝ կապված հենց բանակցության բովանդակության հետ, ոչ թե բանակցելու պայմանների: Սակայն այստեղ իհարկե պետական քաղաքականության փոփոխության մեկ այլ առանցքային դրվագ էլ կա, որը մի կողմից կապ ունի Ղարաբաղյան խնդրի հետ, իսկ մյուս կողմից՝ այդ կապն ուղիղ կամ ուղղակի չէ:

Այդ հանգամանքը քիչ է արժանացել ուշադրության, մինչդեռ թերևս ամենախոսունն է ստեղծված իրավիճակում: Բանն այն է, որ Հայաստանի երեք պայմանների մասին հայտարարվում է ՀՀԿ գործկոմի նիստից հետո, ՀՀԿ խոսնակի մակարդակով: Այսինքն՝ ոչ թե անվտանգության խորհրդ կամ որևէ այլ պետական առանցքային կառույցի հավաքից, նիստից, քննարկումից հետո՝ պետական որևէ խողովակով, ասենք՝ նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով, այլ ՀՀԿ խոսնակի:

Հարց է առաջանում՝ այս պետության պաշտոնական խոսափողը կուսակցական խոսնա՞կն է: Ստացվում է, որ այո: Այնպես չէ, որ Հայաստանն այդ թեմային իշխանական մակարդակով չէր անդրադարձել: Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում էլ նշել էր, որ իմաստ չունի բանակցելը, քանի դեռ կրակում են: Սակայն, փաստորեն, առաջին անգամ Հայաստանի երեք պայմանների մասին հայտարարվում է մի կուսակցության հավաքից հետո, կուսակցական հավաքից հետո՝ կուսակցական խողովակով, և այդ ամենից հետո իհարկե կարող ենք խոսել Հայաստանի պետական քաղաքականության մասին, ինչպես հայտնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Պարզապես այդ փոփոխությունը ոչ թե վերաբերում է Ղարաբաղյան խնդրում քաղաքականությանը, այլ այն բանին, որ Հայաստանի Հանրապետությունը նույնականացվում է ՀՀԿ-ի հետ, այսինքն՝ փաստացի հայտարարվում է, որ Հայաստանը միակուսակցապետություն է, որտեղ կուսակցությունն է հանդես գալիս պետական քաղաքականության մոտեցումների ազդարարումով: Հակառակ դեպքում Հայաստանի երեք պայմանների մասին պետք է հայտարարեին Սերժ Սարգսյանը կամ նրա մամուլի քարտուղարը, կամ ԱԳՆ-ն և այդ կառույցի մամուլի քարտուղարը, որևէ պետական խողովակ, ոչ թե կուսակցական խոսնակը, եթե նույնիսկ իշխող կուսակցության:

ԱՄՆ պաշտոնական տեսակետները հայտնվում են Սպիտակ տան կամ պետքարտուղարության խողովակներով, ոչ թե իշխող դեմոկրատական կուսակցության: Նույնը Ֆրանսիայում, Գերմանիայում, ամենուր, որտեղ կա պետություն: Բայց առկա իրողությունը ուղղակի չունենալով առնչություն Ղարաբաղյան խնդրում պետական քաղաքականության հետ, այդ խնդրի հետ իհարկե ունի առնչություն, և ավելի կարևոր ու մեծ ազդեցությամբ, քան կարող էր լինել ուղիղ այդ քաղաքականությանը վերաբերող որևէ քայլ: Բանն այն է, որ Ղարաբաղյան խնդրում Հայաստանի դիրքերի ամրությունը կախված է ոչ թե Հայաստանում միակուսակցապետության ամրությամբ, այլ հակառակը՝ պետական ինստիտուտների, պետական ավանդույթների, պետական կայացած համակարգի, քաղաքական համակարգի:

Ըստ այդմ, երբ Հայաստանի պայմանների մասին ազդարարվում է ոչ թե պետական խողովակով, այլ կուսակցական հարթակում, դա նշանակում է, որ Հայաստանը թուլացնում է իր դիրքը միջազգային քաղաքականության մեջ, առաջին հերթին Ղարաբաղյան հարցում: Որովհետև այդ երևույթը Հայաստանում իրողությունների խորքային ցուցիչ է: Այն դեպքում, երբ այսօր Հայաստանի ցուցիչները պետք է ցույց տային միմիայն լայնածավալ արդիականացման միտումներ, ոչ թե կուսակցական ամբողջատիրության:

Եվ հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ խմբակցության հանդիպմանը հաջորդող օրը, այն տեսանկյունից, որ հանդիպումն անկասկած անցել է փոխադարձ կշտամբանքների պայմաններում և ընդհանրապես այդպիսի ներիշխանական մթնոլորտում: Եվ, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ին հաջողվել է Սերժ Սարգսյանին պարտադրել սեփական իշխանությունը՝ թույլ չտալով, որ նա օգտվի պատերազմական իրավիճակից և հետպատերազմյան հասարակական մթնոլորտից և դուրս գա պատասխանատվությունից ՀՀԿ-ի հաշվին:

Այլ կերպ ասած՝ ՀՀԿ կուսակցական հարթակից արված հայտարարությունը ՀՀԿ-ի հաղթանակի վկայությունն է Սերժ Սարգսյանի նկատմամբ, համենայն դեպս՝ որպես ազդակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում