Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Հուսեյնգուլու Բագիրովը Աղդամի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե «Հայաստանի գործողությունները միտված են ամեն գնով ադրբեջանցի ազգը վերացնելուն»:
Նա հայկական կողմին մեղադրել է «ժամանակ շահելու նպատակով բանակցությունները շարունակելու համար».
«Ադրբեջանն այլևս 1990-ական թվականների Ադրբեջանը չէ: Ադրբեջանի հզորությունն աճել է: Մեզ համար սա ոչ թե կյանքի, այլ մահվան պայքար է: Մենք չունենք այլ ելք: Այդ պատճառով ադրբեջանցի ազգը համախմբվել է իր նախագահի շուրջ և պայքարում է իր տարածքները վերադարձնելու ուղղությամբ»: