Tuesday, 21 07 2026
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

Լոռիում 31 տարեկան տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել աղքատ ընտանիքի 13-ամյա աղջկա հետ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսանդր Պ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Ալեքսանդրը  2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 25-ը իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Մայայի (անունը փոխված է) հետ: Ալեքսանդրը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախկինում Ալեքսանդրը հասցրել է հինգ անգամ դատվել հայաստանյան դատարաններում, մի անգամ էլ Ռուսաստանում՝ 2013 թվականին:

Անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու այս գործով հաստատված է համարվել հետևյալը:

Ալեքսանդրը հայաստանյան վերջին պատժից ազատվել է 2012 թվականի հուլիսի 27-ին: Նա Տաշիր քաղաքում ծանոթացել է անչափահաս՝ 13 տարեկան Մայայի հետ:

31-ամյա տղամարդը համակրել է դեռահաս աղջկան ու նրա հետ մտերմություն է արել «ամուսնության նպատակով»:  Իր մտադրության մասին նույնիսկ հայտնել է Մայայի մայրիկին ու տատիկին, ովքեր դեմ չեն եղել, որ Մայան հանդիպի Ալեքսանդրի հետ՝ պայման դնելով, որ Մայան կարող է ամուսնանալ դպրոցն ավարտելուց հետո…
Ալեքսանդրի ու Մայայի մտերմությունը շարունակվել է: Աղջիկը հաճախ է գնացել Ալեքսանդրի բնակարան:

Հերթական այցելության ժամանակ Ալեքսանդրը Մայային հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան: Իսկ դրանից առաջ ցանկանում է, որ իրենք սեռական հարաբերություն ունենալ: Մայան դեմ չի եղել: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել այդ օրը ու հետագա օրերին՝ առնվազն՝ 10 անգամ: Սեպտեմբերի վերջին Ալեքսանդրը մեկնել է Ռուսաստան՝ մոռանալով Մայայի հետ ամուսնանալու ցանկության մասին:

Ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Պ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Մեղադրողը, տուժողը և նրա օրինական ներկայացուցիչը չեն առարկել արագացված կարգի կիրառման դեմ:

Դատարանը հաշվի է առել, որ Ալեքսանդրը, իմանալով, որ Հայաստանում հետախուզման մեջ է, կամովին Ռուսաստանից եկել է Հայաստան՝ նախապես իր գալստյան մասին հայտնելով ոստիկաններին: Նա բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Ալեքսանդրի կողմից:

Ալեքսանդրի շահերի պաշտպանը դատարանին է ներկայացրել Ալեքսանդրի ու Մայայի ամուսնության վկայականը: Նրանց ամուսնությունը գրանցվել է 2016 թվականի փետրվարի 1-ին: Պաշտպանը միջնորդել է Ալեքսանդրի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն՝ հաշվի առնելով, որ կողմերն ամուսնացել են, ընտանիք են կազմել:

Դատարանն արձանագրել է, որ դատաքննությունից օրեր առաջ տուժողի հետ գրանցված ամուսնությունը առանձին վերցրած՝ չի կարող հիմք լինել ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու համար:

Հանցավոր արարքի կատարման պահին տուժող աղջիկը եղել է 13 տարեկան: Նրա հետ բազմիցս սեռական հարաբերություն ունենալով՝ մի քանի անգամ դատված 31-ամյա տղամարդը հեռացել է Հայաստանից, մեկնել է Ռուսաստան: Միայն այն բանից հետո է վերադարձել, երբ իմացել է, որ հետախուզվում է Հայաստանում:

Դատարանն արձանագրել է, որ տուժող Մայան անբարենպաստ ընտանիքի երեխա է: Նրա ծնողներն ամուսնալուծվել են, աղջկա խնամքով հիմնականում զբաղվել է տատիկը: Մյուս երկու քույրերին մոր նախաձեռնությամբ տեղափոխել են մանկատուն:

Մի քանի անգամ դատված Ալեքսանդրի հետ ծանոթանալով՝ Մայան սկսել է հաճախակի բացակայել տանից, դասերից, կտրուկ սկսել է վատ սովորել: Իսկ երբ Ալեքսանդրը մեկնել է Ռուսաստան, Մայան տեղափոխվել է մանկատուն:

Նախաքննության ընթացքում տուժող Մայայի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի ժամանակ աղջիկը հայտնել է, որ առաջին սեռական հարաբերությունն ունեցել է Ալեքսանդրի հետ, նրա առաջարկությամբ: Միայն դրանից հետո է իմացել, որ Ալեքսանդրն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ալեքսանդրն ասել է, թե կնոջը չի սիրում, պատրաստ է ամուսնանալ Մայայի հետ: Աղջիկն էլ հավատացել է:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ Մայան, ելնելով իր տարիքային, , անհատական, հոգեբանական առանձնահատկություններից, ինտելեկտուալ և անձնային զարգացման մակարդակից՝ կարող էր հասկանալ իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը, բայց նա սեռական հարաբերությունների, սեռահասունացման, սեռավարակների, վերարտադրողական ֆունկցիայի վերաբերյալ ունի սահմանափակ տեղեկացվածություն:

Դատարանը նշել է Տաշիրի քաղաքապետի կողմից Ալեքսանդրին տրված խիստ դրական բնութագիրը, որտեղ ասված է, թե Ալեքսանդրը մեծ հարգանք է վայելում համաքաղաքացիների շրջանում, բարոյական բարձր հատկանիշներով օժտված հայրենասեր ու քաղաքականապես հասուն այր է:

Միաժամանակ, ըստ Ալեքսանդրի կենսագրական տվյալների, դատարանն արձանագրել է, որ նա նախկինում հինգ անգամ դատապարտվել է առավելապես ուրիշի գույք հափշտակելու համար, վերջին անգամ Ռուսաստանում դատապարտվել է ավազակության համար:

Ուստի դատարանը քաղաքապետի կողմից տրված բնութագիրը չի դիտարկել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք: Նման հանգամանք  դատարանը չի դիտել նաև դատապարտվելուց օրեր առաջ ամբաստանյալի ու տուժողի կնքած ամուսնությունը:

Ալեքսանդր Պ.-ն մեղավոր է ճանաչվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար և դատապարտվել է 1 տարի 3 ամիս 26 օր ժամկետով: Պատժի սկիզբը կհաշվվի Ալեքսանդրին փաստացի կալանքի տակ առնելու օրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում