Օդեսայի շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին մեղադրել է ուկրաինացի ժողովրդի հետ «մատնոց խաղալու» մեջ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Վարչապետը շարունակում է մատնոց խաղալ ուկրաինացի ժողովրդի հետ»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով` Յացենյուկը «Օդեսայի մաքսայինին մեղադրել է նրանում, որ այն չի գերկատարել բյուջեն լցնելու ծրագիրը» և դրա պատճառով չեն կառուցի Օդեսա-Ռենի ճանապարհը:
«Փաստ` հունվարին Օդեսայի մաքսայինը գերկատարել է մաքսային տուրքերի մուտքը 123.8 մլն գրիվենով կամ 126 տոկոսով»,- նշել է Սաակաշվիլին` հայտարարելով, որ Օդեսայի մաքսայինն առաջինն է հրաժարվել, այսպես կոչված, «հրապարակներից» և այլ ստվերային համակարգերից` վռնդելով մաքսանենգներին ու կաշառակերներին»: