Tuesday, 14 05 2024
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն

Քառորդ դարի դիլեման

Նորանկախ Հայաստանի 25-րդ տարում աղճատված և քայքայված քաղաքական դաշտի մեզ հետաքրքրող սեգմենտն իհարկե ընդդիմությունն է։ 25 տարի անց մեր երկրի խորրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը կանգնած են առաջիկա մարտիմեկյան հանրահավաքը միասնաբան անցկացնելու և դրանով ընդդիմության միասնականությունը պահպանելու դիլեմայի առջև։ Քչերը կվիճարկեն իշխանության տարբեր ներկայացուցիչների այն միտքը, թե Հայաստանում այսօր չկա իշխանությանը համարժեք հակակշիռ քաղաքական ուժ: Ինչ խոսք, երբ իշխանության ներկայացուցիչները հնչեցնում են նմանօրինակ հայտարարություններ, դա բացի իրականության արտացոլում լինելուց, և գուցե դրանից առաջ նախ, իհարկե, ցինիզմի և անպատկառության դրսևորում է: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում իշխանությանը հակակշիռ, համարժեք քաղաքական ընդդիմություն լինել չի կարող ընդհանրապես, քանի որ դրա համար նախ պետք է քաղաքական իշխանություն:

Հայաստանում ընդդիմությունը իշխանությանը համարժեք լինելու համար պետք է գողանա իշխանությանը համարժեք, բռնանա, օրենքներ և Սահմանադրություն խախտի, կոռուպցիայի և մենաշնորհների մեջ թաթախված լինի: Դա է իշխանությունը, և այդպիսին կարող է լինել հակակշիռ, համարժեք ընդդիմությունը: Բայց պարզ է, որ ընդդիմությունը այդպիսին լինել չի կարող, քանի որ իշխանության ձեռքին են պատժիչ լծակները, ուժային կառույցները, որոնք էլ անմիջապես կլուծեն ընդդիմության հարցերը: Եվ բացի այդ, Հայաստանում իրական, արժեքավոր ընդդիմությունն, իհարկե, իրեն թույլ չի տա թաթախվել այն ամենի մեջ, ինչի մեջ թաթախված է իշխանությունը, նույնիսկ այդ իշխանությանը ամեն գնով հաղթելու համար:

Ամեն տեսակ չէ, որ ընդունակ է առաջնորդվել նպատակն արդարացնում է միջոցները տարբերակով: Եվ ավելին՝ գուցե Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը նաև հենց նրա համար է, որ հանրային ենթագիտակցությունից դուրս գա այդ փիլիսոփայությունը: Հետևաբար Հայաստանին պետք է այդ փիլիսոփայությունից զերծ ընդդիմություն: Սակայն, այս ամենով հանդերձ, մյուս կողմն, իհարկե, այն է, որ իշխանությունն իրապես չունի հակակշիռ ընդդիմադիր ուժ: Եվ այստեղ այն, որ ընդդիմադիր ուժերը չեն կարող և չպետք է ուզենան լինել իշխանության նման, արդարացում չէ այն իրավիճակի համար, որ չկա այդ ընդդիմադիր հակակշիռը, որը իր ուժով կարող է իշխանությանը ինչ-որ բաներ ստիպել կամ ստիպել պարզապես թողնել հակասահմանադրական ճանապարհով զավթած դիրքերը և դրանք վերադարձնել ժողովրդին, սահմանադրական կարգի շրջանակ:

Ընդդիմության առաջ իշխանության ասիմետրիկ հակակշիռ լինելու հրամայականն է, և այդ խնդիրը ներկայումս, մեղմ ասած, հեռու է արդյունավետ սպասարկվածությունից և առավել ևս լուծված լինելուց: Իսկ դա բերում է նրան, որ իշխանությունը դառնում է առավել ինքնավստահ, առավել ցինիկ, բնականաբար էլ ավելի հանդուգն դառնալով իր բնույթով: Այդ տեսանկյունից, որքան էլ հասարակության համար ցավալի է իշխանական ցինիզմի դրսևորումը, թե համարժեք հակակշիռ չունեն, այդուհանդերձ այդ ցավը պետք է մղի ոչ միայն զգայական գնահատականների և իշխանության այդ դրսևորումները բնորոշող դիպուկ հակադարձումների, այլ մտորումների, թե ինչպես լուծել ասիմետրիկ ընդդիմադիր ուժի ձևավորման խնդիրը, ինչի վրա պետք է լինի այդ ասիմետրիայի շեշտը, որպեսզի այն բերի երկարաժամկետ դիմադրունակության համակարգի ձևավորման: Սա առանցքային խնդիր է:

Այսինքն՝ իշխանության համար պետք է հստակ լինի, որ ասիմետրիկ ընդդիմադիր ուժն ունի դիմադրունակության երկարաժամկետ ռեսուրս, և դրա դեմ իշխանության ավանդական մեթոդները աշխատել չեն կարող: Հայաստանում իշխանությանը կարճաժամկետ պարտության մղելու մարտավարությունը կարող է ինքնախաբեություն լինել: Ներկայումս Հայաստանում օբյեկտիվորեն չկա և գրեթե նույնքան օբյեկտիվորեն մոտ ապագայում չի կարող նշմարվել ասիմետրիկ այն ուժը, որն ունակ կլինի արձանագրել կարճաժամկետ հաջողություններ, եթե, իհարկե, չի ստանա, ասենք, արտաքին քաղաքական կենտրոնների բուռն աջակցություն: Իսկ այդպիսի աջակցության տրամադրվածություն այդ կենտրոններում ոչ միայն չի նկատվում՝ լինի Արևմուտք, թե Ռուսաստան, այլ հակառակը՝ ակնհայտ է, որ այդ տեսանկյունից Հայաստանի հաշվով կայացված որոշումները միտված են երկարատև տնտեսա-քաղաքական գործընթացների:

Ըստ այդմ՝ Հայաստանում ասիմետրիկ ընդդիմադիր համակարգի ձևավորումն էլ հաջողություն կարող է ունենալ երկարաժամկետ հաշվարկի դեպքում: Ընդ որում՝ որքան երկար ժամկետի հեռանկարով արվի հաշվարկը, այդքան գուցե ավելի կարճ ժամկետում զգացվեն աշխատանքի տարբեր էֆեկտները, թեկուզ հիմնականում փոքր: Նախ՝ Հայաստանում ներկայումս կա խնդիր հասկանալու ոչ թե ինչ է իշխանությունը կամ ինչպիսին է իշխանությունը, այլ ինչպիսին է, իրենից ինչ է ներկայացնում ընդդիմությունը: Այսինքն՝ ընդդիմությունից Հայաստանում այլևս չի պահանջվում իշխանության բնութագրում կամ բնորոշում: Այս տեսանկյունից նախորդ ընդդիմություններն ու կյանքը արել են առավելագույնը:

Ներկայումս հասարակությունն ունի ընդդիմության տեսակը, կարողությունները, բնույթը, արժեքները, պատկերացումները հանգամանալից, հայեցակարգված ստանալու, հասկանալու խնդիր: Ընդ որում՝ այդ տեսանկյունից, օրինակ, կոնկրետ մեկ ներքին կամ արտաքին խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշումը կարող է համակիրների բանակի կամ վստահության աստիճանի տեսանկյունից մատուցել ավելի մեծ ծառայություն, քան իշխող վարչակարգի վերաբերյալ ընդհանուր անգամ ամենախիստ և ամենապատկերավոր գնահատականները: Ի վերջո, ընդդիմությունը Հայաստանում ինչ-որ ժամանակից վերածվեց «էստրադային» զբաղմունքի, քաղաքականի փոխարեն:

Հայաստանում կա ընդդիմադիր գործունեությունն էստրադայից քաղաքականություն բերելու, բեմից ամբիոն բերելու անհրաժեշտություն: Դա կարող է լինել միակ արդյունավետ պատասխանն իշխանական ցինիզմին, որի հաշվարկն էլ թերևս հենց այն է, որ համարժեք հակակշռի բացակայության մասին ցինիզմի և մեծամտության միախառնումով արվող հայտարարությունները հասարակությանը կհանեն հավասարակշռությունից: Հենց այստեղ, այդ հայտարարությունների հանդեպ վերաբերմունքից պետք է սկսի ասիմետրիկ շարժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում