Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիան առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված նիստ գումարել՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
Այդ մասին այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը: «Շվեդիան կարող է ներդրում ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ասել է նա։
Վալստրեմը հավելել է, որ այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտության գոտում լարվածության ապաէսկալացման ուղիներն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։