Բրիտանացի Ադամ Մորանը 3 կգ` 20 հատ նրբաբլիթը կերել է 18 րոպե 41 վայրկյանում, այսինքն 1 նրբաբլիթը նա կերել է մոտ 54 վայրկյանում, հայտնում է Metro-ն:
Հաղորդվում է, որ նա Լիդսում մասնակցել է «20 նրբաբլիթ 20 րոպեում» ամենամյա մրցույթին, որի ժամանակ ցույց է տվել ամենալավ արդյունքը: Ինչպես նշել է պարբերականը, այդպիսի արագությամբ կարելի է 66 նրբաբլիթը ուտել 1 ժամում: Որպես մրցանակ Մորանը ստացել է սպորտային վերնաշապիկ: