Businnes Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պետական էլեկտրաէներգահամակարգը սկսել է իրականացնել երկու ուղղությամբ տարանցիկ միջանցքի գործառույթներ։ Խոսքը Ադրբեջանից Թուրքիա և Ռուսաստանից Հայաստան ուղղությունների մասին է։
Փետրվարի 7-ին իրականացվել է Ադրբեջանից մոտ 80 մեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիայի տարանցում դեպի Թուրքիա։
Ռուսաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տարանցումը միջին հաշվով կազմում է 30 մեգավատտ, այն սկսվել է փետրվարի 5-ից։ Արդյունքում, Վրաստանն էլեկտրաէներգիայի տարանցումից ամսական ստանում է 1 միլիոն լարի։