Պրահայում անհայտ դիմակավոր անձինք հարձակվել են սոցիալական կենտրոնի վրա, որն օգնում է փախստականներին, հաղորդում է Romea պարբերականը:
Տեղեկատվության համաձայն՝ դիմակավորները կենտրոնի վրա նետել են քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ»:
Կենտրոնի կենվորներից մեկը վիրավորվել է: Ոստիկանությունը նշել է, որ հարձակմանը կարող են մասնակցած լինել նեոնացիստները:
Չեխիայի վարչապետը խստորեն դատապարտել է կենտրոնի հրկիզումը: