Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի է ունեցել հայրենիքի համար հերոսացած Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սիմոնը դարձավ հերթական զոհը, որ հերոսացավ սահմանի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ մեր շարքային զինվորները պաշտպանված չեն, և, ըստ նրա, պետք է հետևություններ արվեն, հրաժարականներ պետք է լինեն, պատասխանատվության պահն է, և այն ոչ թե թշնամունն է, այլ մերը: