Ինչպես հայտնի է՝ Քիմ Քարդաշյանը դեկտեմբերի վերջին համացանցում հրապարակել է իր Kimoji պատկերները (բջջային հավելվածների համար Քիմի հայտնի պատկերները), հիշեցնում է aspekty.net-ը:
Պատկերների թողարկման օրը քիչ էր մնացել դա հանգեցներ Apple store-ի խափանման, քանի որ այդ պատկերները ձեռք բերել ցանկացողների թիվը գերազանցել է 9000 հոգին 1 միլիվայրկյանում:
Իսկ հիմա Քիմն իր թվիթերյան էջում հրապարակել է նոր պատկերներ, որոնցից առանձնանում են նրանք, որոնցում Քիմը պարում է ձողի վրա և մորթե վերարկուով է:
Հատկանշական է, որ Քիմ Քարդաշյանի Kimoji պատկերներն առաջատար են Apple store-ում վաճառքի ծավալով: