«Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը կարևորեց ծրագրի իրականացումը՝ նշելով, որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների մեծ մասը շարունակում է մնալ վատ վիճակում:
Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանից Կ. Պողոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինչ հիմունքներով են ընտրվել կենսական նշանակության ճանապարհները:
Մանրամասները՝ տեսանյութում: