«Արդեն որ ասում ա կոալիցիա, էտի արդեն լավ բան ա էլի. միացում ա, ուժեղանալ ա,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ գնահատելով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությունը: Հարցին՝ ՀՀԿ-ն թուլացա՞ծ էր,Դաշնակցությո՞ւնը պետք է ուժեղացնի նրան, Ս. Սարոյանը պատասխանեց. «Տո խի՞ ա թուլացած: Ինչքան հավաքված լինենք, էնքան ուժեղ կլինենք, անպայման պիտի քանդվե՞նք»:
Մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորության մասին Սեյրան Սարոյանն ասաց. «Հնարավոր է: Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, հանրապետականի սիրտը մեծ ա»:
Մանրամասները՝ տեսանութում: