Օրեր առաջ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակեց պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն հոկտեմբերին պետական սուբսիդավորումից օգտվել է բնակչության շուրջ 80, իսկ նոյեմբերին 70 տոկոսը: Ընդհանուր առմամբ 2 ամսվա համար պաշտոնական տվյալներով սոբսիդավորման ենթակա գումարը կազմել է մոտ 1մլրդ դրամ:
Հունվարին հրապարակված կառավարության պաշտոնական տվյալների մեջ, սակայն, ներառված չէին հոկտեմբերից ու նոյեմբերից շատ ավելի ցրտաշունչ դեկտեմբերի տվյալները:
Հոսանքի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հավաստիացնում է պայքարը դեռ չի ավարտվել:
Քաղաքացիների հետ հանդիպումներն ու զրույցները վկայում են այն մասին, որ շատերը խուսափելով էլեկտրանէներգիայի շատ օգտագործումից ստիպված են օրն անցկացնել սենյակայինից ցածր ջերմաստիճանի պայմաններում, ինչն իր հերթին վատթարացնում է թե կենցաղային պայմանները, թե վտանգում է նրանց առողջությունը:










































