Իրական մեծությամբ փիղ՝ Փիկադիլլիի փողոցի պատմական շենքի երկրորդ հարկում, պարող ձկներ՝ Ռիջենթ-սթրիթում. այս ինստալյացիաները դարձել են Լոնդոնի Lumiere նորագույն արտ-փառատոնի բաղկացուցիչ մասը։ Փառատոնը կտևի 4 օր՝ հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք երկու տարի պատրաստում էինք փառատոնը՝ նախ նման մի բան անցկացնելով Դարեմ քաղաքում: Դարեմի բնակիչները հիացած էին, և մենք որոշեցինք փորձը կրկնել Լոնդոնում: Եթե փորձը հաջող լինի, ապա մենք կաշխատենք Lumiere-ն անցկացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ»,- փառատոնի բացմանը հայտնել է Heart of London գործարար, դաշինքի շուկայավարման և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Քարեն Բեյնսը:
Երեք տասնյակ ինստալյացիաների վրա աշխատել են նկարիչներ տարբեր երկրներից, շատերը՝ Ֆրանսիայից: Ցուցանմուշները համախմբված են երկու կենտրոնների՝ Լեստեր-սքվերի շրջանի և Քինգս-քրոս կայարանի շուրջը:
«Lumiere-ը կկերպարանափոխի Լոնդոնը: Այժմ՝ տարվա ամենահանդարտ ժամանակ, ամբողջ աշխարհից ժամանած նկարիչներն ստեղծել են լույսի տոն, որը թե՛ լոնդոնցիների և թե՛ զբոսաշրջիկների համար լրացուցիչ առիթ կդառնա գալու քաղաքի կենտրոն»,- ասել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()








































